ՌԴ առողջապահության նախարարը մարզերին հանձնարարել է առնվազն 4 ամսվա դեղերի պաշար ձևավորել
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ երկրի շրջաններին հանձնարարվել է առնվազն 4 ամսով դեղերի պաշար կուտակել: Լուրը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ներկայումս ուշացումներ կան Ռուսաստան արտասահմանյան արտադրության դեղամիջոցների մատակարարման հարցում, բայց արտադրողները չեն հայտարարել ռուսական կողմի հետ համագործակցությունից հրաժարվելու մասին։
Միաժամանակ, նախարարը հավելեց, որ բուն Ռուսաստանում դեղերի արտադրության աճն ավելի արագ տեմպերով է ընթանում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ասիական դեղագործական ընկերությունները, մասնավորապես Հնդկաստանից, կարող են դառնալ ռուսական շուկայի հիմնական խաղացողները։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո քնապարկերի, առաջին անհրաժեշտության դեղերի գները 10-20%-ով աճել են
- Դեղերի առաքման գործընթացը փոստային կապի միջոցով պարզեցվել է