Քաղաքական 16:35 12/11/2022 Հայաստան

Ալիևը Փաշինյանի վրա կիրթ և կառուցողական տպավորություն է թողել, Էրդողանը՝ դրական

 ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» աշխատանքի շնորհանդեսին հեղինակ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի մի ձևակերպում՝ «Ալիևը կիրթ և կառուցողական տպավորություն թողեց»։ Այնուհետև նա Փաշինյանի մեկ այլ ձևակերկում մեջբերեց, որ արել էր արդեն երեկ հարցազրույցի ժամանակ՝ Էրդողանը նույնպես դրական տպավորություն է  թողել Փաշինյանի վրա և ասում է՝  «նրա ու մեր խոսույթներն», իր տպավորությամբ, համադրելի են։

Ռ.Մելքոնյանը ներկայացրեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական, հատուկ  հանձնարարություններով ՀՀ դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին փոխնախարար Ժիրայր Լիպարիտյանի թեզը՝ թշնամի են ոչ թե թուրքերը, այլ՝ նախկինները։

«Շատ հստակ, իր աշխատության մեջ ուղիղ մեղադրում է, վիրավորում է նախկին իշխանություններին։ Սա շատ նման է այն միաբջիջ թեզին, որը փաշինյանական էլեկտորատի մի ներկայացուցիչ ասաց՝ թող  Ալիևը գա, մեր ու մանուկ կոտորի, միայն նախկինները չգան։

Լիպարիտյանը Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Դավութօղլուին անվանում է լայնածիր գիտության տեր անձ, էրդողանի մասին ասում է ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման կամ ժխտման հարցի  միջազգայնացումից ի վեր միակ թուրք առաջնորդն է  և առաջինն է,  որ նոր մոտեցում կիրառեց»,- նշեց Մելքոնյանը։

Լրագրողների հետ զրույցում Ռ.Մելքոնյանն ասաց, որ Լիպարիտյանի մոտեցումներն այսօր իշխանությունն իր տարբեր լծակներով կյանքի է կոչում։

«Քանի այս ուժը տիրապետում է իշխանական լծակներին, այդ գաղափարները նրա համար խորթ չեն, ցավոք սրտի, մեծ է հավանականությունը, որ լիպարիտյանական թեզերով է շարունակվելու հայ-թուրքական հարաբերոթյունները»,- ասաց թուրքագետը։ 

Ինչ վերաբերում է  Փաշինյանի հայտարարությանը՝ Էրդողանի և իր խոսույթները, մոտեցումները, նույնն է, Ռ.Մելքոնյանի կարծիքով, նա շուտով մեծ հիասթափություն է ապրելու ինչպես Ալիևի պարագայում։ 

«Շուտով երևի համոզվելու է, որ Էրդողանի՝  նրա վրա թողած դրական տպավորությունն այդքան էլ դրական չէ, քանի որ հայտնի է  Էրդողանը որպես աշխարհի ամենաագրեսիվ, ազգայնական, հստակ օկուպացիոն  տրամադրություններ ունեցող գործիչ, որի ղեկավարությամբ այդ երկիրը օկուպացրել է Սիրիայի, Իրաքի որոշակի հատվածներ, համարյա Կիպրոսի կեսը և խոսել, որ Հայաստանի և Էրդողանի մոտեցումները կարող են լինել նույնական, նույնիսկ քննարկման ենթակա չէ, քանի որ Էրդողանի մոտեցումները Հայաստանի պետականության չգոյությունն է, Հայաստանը որպես ինքնուրույն պետություն չլինելն է։

Եթե դա է Էրդողանի մոտեցումները, ապա Հայաստանի որևէ իշխանության, անգամ Փաշինյանի իշխանության մոտեցումները չեն կարող նույնական լինել։ Ուստի, ես կարծում եմ, Փաշինյանը գտնվում է խորը մոլորության մեջ և նրան լավագույն դեպքում սպասվելու է հիասթափություն Էրդողանի  հստակ քայլերի պարագայում, իսկ վատագույնը՝ եթե Հայաստանի այս պահի ղեկավարը Էրդողանի մոտեցումներում չի տեսնում սպառնալիք, կարող եմ համարել ողբերգություն մեր պետության համար, քանի որ Էրդողանն ինքնին սպառնալիք է և Էրդողանի խոսույթն, ակնհայտ է, որ հակահայկական է, հակահայաստանյան է։ 

Էրդողանն աշխարհի ամենահմուտ բանակցողներից է։ Ենթադրում եմ, որ Էրդողանի կիրառած հնարքները լիովին այլ էրդողանի տպավորություն են ստեղծել։ Իրականում էրդողանը շատ կոշտ, իր պահանջներից չնահաջող, այն էլ Հայաստանի պարագայում, որը դիմադրելու հնարավորություն չունի, գործիչ է  և չեմ համարում Հայաստանի հետ կապված Էրդողանի որևէ մոտեցում կարող ենք համարել Հայաստանի իրական շահերի հետ համադրվող»,- մանրամասնեց թուրքագետը։ 

Հիշեցնենք, որ Ռ. Մելքոնյանն իր խոսքում արդեն նշել էր, որ  Ժ.Լիպարիտյանի այս աշխատությունը ժանրային առումով մնում է անորոշ. «Այն Թուրքիան գովելու և Հայաստանի ներկայիս իշխանություններին աջակցելու միտված քարոզչական և  գաղափարական աշխատա՞նք է, գիտնականի կամ փորձագետի վերլուծությո՞ւն, թե՞ պաշտոնավարման ընթացքում կուտակված բարդույթների և չարության արտահայտման յուրահատուկ հարթակ։  Գրքում այն Թուրքիան, որը ներկայացնում է 2018 թվականից Հայաստանում իշխող ուժի խաղաղության կոնցեպտի գաղափարական կնքահայր կամ պրագմատիզմի առաքյալ Ժիրայր Լիպարիտյանը, իրականում գոյություն չունի։ Այս գիրքը ծայրահեղական, հաճախ անհիմն թեզերի և դրանց ոչ գիտական հիմնավորումների ներկայացնելու փորձ է և գրքի բնույթը կարելի է որակել որպես  հայկական հասարակությանը շատ կարևոր ճակատագրական թեմաների շուրջ ապակողմնորոշող քարոզչական աշխատանք, որը  միտված է ապահովելու այսպես կոչված խաղաղության դարաշրջանի գաղափարախոսական հենքը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}