Փաշինյանի և Էրդողանի խոսույթները լիարժեք համադրելի են. Վարուժան Գեղամյան
2021 թվականին Թուրքիայում անցկացված հարցման համաձայն՝ թուրքերը իրենց երկրին սպառնալիք են համարում Հայաստանը, հետո՝ արդեն Իսրայել, ԱՄՆ, Իրաքը...
««Ատելության խոսքի» դասական թիրախները. հայերն ու Հայաստանը թուրքական և ադրբեջանական մեդիա դաշտում 2019-2021 թվականներին» կոլեկտիվ մենագրության շնորհանդեսին հեղինակներից թուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանն ասաց, որ այսպիսի հարցումները բազմաթիվ են, որոնք ցույց են տալիս ոչ միայն Թուրքիայի նախագահ Էրդողանի բերանից արտասանված հակահայկական թեզեր, նաև այդ թեզերի տիրաժավորում հասարակության լայն շրջանակում։
«Ինչպես Հայաստանում, Թուրքիայում, նաև ողջ աշխարհում հասարակություններն ունեն տրամադրվածություն, որը հիմնված է այն քարոզի վրա, որ նրանք ամեն օր ստանում են պետական ապարատի կողմից։ Թուրքիայում, Ադրբեջանում այդ քարոզը հակահայկական է, և մենք մեր աշխատանքում դա հստակ թվերով ապացուցում ենք»,- ասաց Վ. Գեղամյանը։
Նա նշեց, երբ այս մասին բարձրաձայնում են թուրքագետները, նրանց ասում են՝ թուրքագետ չեք, այլ թուրքատյաց։
«Այսինքն, մեզանից՝ գիտնականներիցս, պահանջում են, որ մենք ոչ միայն դավաճանենք հայրենիքը, նաև գիտությանը։ Իսկ գիտությունը մեզ ապացուցում է, որ մենք ունենք պետություն, որը հակահայկական է իր թե պետական հռետորաբանությամբ, թե իրականացրած պետական քայլերով»,- ասաց թուրքագետը։
Նա ընդգծեց, որ իրենք պնդում են՝ Թուրքիայում հակահայկականություն է և դա կարող են ապացուցել, ոչ թե հիմնվելով ինչ-որ ծերունազարդ մի ոչ գիտնականի խոսքերին վրա։
Վարուժան Գեղամյանի խոսքով, Փաշինյանի և Էրդողանի խոսույթները լիարժեք համադրել են, գալիս է նրանց, որ երկուսն էլ նույն բառն են ասում։
Հարակից հրապարակումներ`
- Երեկ Նիկոլ Փաշինյանը բացեց ևս մեկ թուրքական նախապայման բավարարելու ճանապարհ. Ռուբեն Մելքոնյան
- Հայաստանի դեմ մարտահրավերները ոչ միայն արտաքին են, այլ նաև ներքին. Ռուբեն Մելքոնյան
- Մեր պետության և հանրության առջև կանգնած մարտահրավերներից շատերը բխում են Թուրքիայից և Ադրբեջանից. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին