
Քննարկվել են ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի անցկացմանն առնչվող հարցերին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Զրուցակիցներն անդրադարձել են նոյեմբերի 22-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի անցկացմանն առնչվող հարցերին:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում: