Արցախում աճել է ծնունդների թիվը
Արցախի Հանրապետությունում 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ծնվածների և մահացածների թվի հարաբերակցությունը կազմել է 175,7 տոկոս՝ նախորդ տարվա 105.9 տոկոսի փոխարեն:«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
«Ունենք և ծնունդների թվաքանակի աճ, և մահերի նվազում, արդյունքում տարբերությունը ավելի մեծ է»,-ասել է Մ. Մինասյանը:
Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում նորածին 100 աղջկա հաշվով գրանցվել է 107 տղա երեխայի ծնունդ: Նորածին աղջիկների անվանակոչման համար նախընտրելի անունների առաջին երեք հորիզոնականում են Մանե, Մարիա, Եվա անունները, իսկ տղաների դեպքում ծնողները նախապատվություն են տվել Դավիթ, Տիգրան և Մոնթե անուններին:
Անդրադառնալով ամուսնությունների տարիքային վիճակագրությանը, ԱՎԾ նախագահը տեղեկացրել է, որ այս տարվա 9-ը ամսվա տվյալներով ամուսնացողների միջին տարիքը կանանց համար կազմել է 25.1 տարեկան, տղամարդկանց՝ 28.8 տարեկան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխանաբար՝ 24.7 և 28.4 տարեկանի փոխարեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է