Լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր գործիչներ Apple-ից նամակ են ստացել հաքերների հարձակման մասին
Նախորդ գիշեր մի շարք ՀՀ քաղաքացիներ, այդ թվում լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր հայտնի գործիչներ, ստացել են Apple֊ից նամակ, որ իրենք դարձել են պետական հաքերների հարձակման զոհ։ Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Մենք հասցրել ենք ստուգել երկու հեռախոս։ Մեկի վրա հայտնաբերվել է Pegasus լրտեսական ծրագիր։ Մեկը մաքուր էր, բայց տվյալ անձը նոր էր փոխել հեռախոսը, նենց որ կարող ա նախորդ հեռախոսի վարակման մասին էր տեղեկատվությունը։
Չենք կարող հաստատ ասել, թե որ երկրից է եղել վարակումը։ Կամ արդյոք մեկ երկրից է, այլ ոչ մի քանի վարակման հետ գործ ունենք։ Այսինքն, ասածս էն ա, որ չգիտենք, Հայաստանի հատուկ ծառայություններն են, Ադրբեջանի, Թուրքիայի, թե բոլորը միասին ու խառը։ Գիտենք հաստատ, որ դա պետական գործ է, քանի որ Պեգասուսը միայն պետական կառույցներին է վաճառվում»,- գրել է նա՝ խորհուրդ տալով նման նամակ ստանալու դեպքում դիմել մասնագետներին։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Իշխանությունը Pegasus-ով փորձում է գաղտնալսել ընդդիմադիրներին․նրանք բացում են հղումն ու ընկնում ԱԱԾ-ի ծուղակը
- «Կասպերսկի». Ինչպես պաշտպանվել Pegasus-ից և այլ մոբայլ լրտեսներից
- Փորձագետը բացատրում է՝ ինչո՞ւ է վստահ, որ Վանեցյանի դեմ Pegasus կիրառել են Հայաստանի հատուկ ծառայությունները
- Կիբերանվտանգության փորձագետն արձագանքում է Հայաստանում Pegasus-ի կիրառման վերաբերյալ քաղաքական հայտարարությունների ոչ քաղաքականացված կետերին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները