Երեկ Նիկոլ Փաշինյանը բացեց ևս մեկ թուրքական նախապայման բավարարելու ճանապարհ. Ռուբեն Մելքոնյան
Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցի հետո ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հետևություն է արել՝ բացվում է մի նոր պանդորայի արկղ։
«Երեկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ անկախության հռչակագիրը, ըստ էության, խնդրահարույց է և այդ տեսությունը, որը դրված է անկախության հռչակագրի հիմքում, պետք է վերանայել։ Հարցը, իբրև թե վերաբերում է Արցախին։ Բայց անկախության հռչակագրում սևով սպիտակի վրա գրված է Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը, որ Հայաստանը հանձանռու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»,- ասաց նա։
Ռ.Մելքոնյանն ընդգծեց, որ տարբեր տարիներին թուրքական իշխանությունները բանակցությունների կամ իրենց նախապայմանների հիմքում դրել են՝ Հայաստանը պետք է վերանայի, փոխի իր անկախության հռչակագիրը և այդ կետը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը։
«Երեկ, իմ գնահատմամբ, կտեսնենք հետագա զարգացումներին, Փաշինյանը բացեց ևս մեկ թուրքական նախապայման բավարարելու և հասարակությանը խաղաղությամբ, շանտաժ անելով, մոլորեցնելով մի նոր ճանապարհ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի դեմ մարտահրավերները ոչ միայն արտաքին են, այլ նաև ներքին. Ռուբեն Մելքոնյան
- Մեր պետության և հանրության առջև կանգնած մարտահրավերներից շատերը բխում են Թուրքիայից և Ադրբեջանից. Վարուժան Գեղամյան
- Փաշինյանը նոր առաջարկ է ներկայացնում Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան