«Չեմ լսել մի լուրջ հիմնավորում, որը հիմք է արտաքին հետախուզական ծառայության ստեղծման անհրաժեշտության»
ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանն այն կարծիքն է, որ արտաքին հետախուզական ծառայության ստեղծման անհրաժեշտություն չկա։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ չի կարող ասել, թե լրացուցիչ ինչ կարող է տալ այդ ծառայությունը։
Մ.Համբարձումյանն ասաց, որ ԱԱԾ ներսում կա հատուկ ստորաբաժանում, դեպարտամենտ, որը զբաղվում է արտաքին հետախուզությամբ։ Ըստ նրա՝ դեպարտամենտի հետ կապված որոշակ փոփոխություններ անելու դեպքում՝ կադրային համալրվածություն, ֆինանսական ներդրումներ, բարեփոխումներ, կունենան դրական արդյունք։
«Դեռևս չեմ լսել մի լուրջ հիմնավորում, որը համոզիչ կլիներ և հիմք կտար գալ այն համոզմունքին, որ, իսկապես, նման անհրաժեշտություն կա։ Ի վերջո, ես մտածում եմ, որ առանձին հետախուզական ծառայություն ունենալը լրացուցիչ ֆինանսական բեռ է պետության համար, որի անհրաժեշտությունը դժվարանում եմ տեսնել»,- ասաց ԱԱԾ նախկին պետը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 2023 թվականին արտաքին հետախուզական ծառայության ստեղծման մասին։
Ինչ վերաբերում է պետական դավաճանության դեպքերի բացահայտմանը, Մ.Համբարձումյանը նշեց, որ շատ կարևոր գործ են անում գործընկերները՝ բացահայտելով նման դեպքերը։
«Ես անձամբ մի քիչ այլ տեսանկյունից եմ նայում, որ այդպիսի դեպքերը չպետք է հանրայնացվեն, քանի որ դրա հետևանքով վարկաբեկվում է մեր բանակը, մեր զինված ուժերը, բայց որ պետք է բացահայտվեն ու դրա մեղավորները պատժվեն, միանշանակ է»,- ասաց Համբարձումյանը։
Հարցին՝ արդյո՞ք այդ դավաճանական դեպքերն ազդել են պատերազմի ընթացքի վրա, ԱԱԾ նախկին պետը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ գլոբալ իմաստով ազդել է, թե ոչ, բայց որ տեղային ազդեցություն ունեցել է և կարող էին ունենալ, փաստ է»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն
- Բացահայտվել է պետական դավաճանության հերթական դեպքը. ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին