«Փաստ». Արցախում հստակ նշում են, որ չեն պատրաստվում հանդուրժել բանակի վերջնական քանդումը
«Փաստ» թերթը գրում է.
«Օրերս իր հերթական հրապարակային ելույթներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր Արցախի Պաշտպանության բանակը կրճատելու մասին։ «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Արցախում շատ ծանր են ընդունել ՊԲ-ն կրճատելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը։
Ճիշտ է՝ Փաշինյանն իր խոսքում ակնարկում էր, որ դա կարող է տեղի ունենալ, եթե լինի միջազգային երաշխիք, ինչպես նաև ապառազմականացված տարածք, սակայն այս ամենն Արցախում ընկալել են որպես Պաշտպանության բանակը քանդելու գործընթացի վերջնական փուլ։ Ավելին, մենք տեղեկություն ունենք նաև, որ այս հարցով Արցախում առկա է կոշտ դիմադրություն։
Մասնավորաբար, Արցախում հստակ նշում են, որ թույլ չեն տա նման բան, և Փաշինյանը չի այն անձը, որ որոշի, թե արցախցին ինչպես պաշտպանվի, և չեն պատրաստվում հանդուրժել բանակի վերջնական քանդումը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Գլխավորը նոր օլիգարխի բիզնես կարողությունների զարգացումն է, որն ապահովվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք
- «Հրապարակ». Սիսիանում ընտրված, բայց լիազորություններ չստանձնած Արմեն Հակոբջանյանը մեկուսացել է
- «Փաստ». Փաշինյանի կողմից ստեղծվել է «աշխատանքային խումբ», որը փորձում է հավանական փաստաթղթի ստորագրման համար իրավական «հիմքեր» ստեղծել
- «Ժողովուրդ». ՔՊ ներսում անարդարության մթնոլորտը շարունակում է թևածել
- «Հրապարակ». Ինչու կառավարության տարածած հաղորդագրության մեջ չէր հիշատակվում փաշինյանական օլիգարխի անունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան