Ավստրալիան 315 մլն դոլար կհատկացնի ASEAN-ի տնտեսական զարգացման ծրագրերին
Ավստրալիան լրացուցիչ 470 միլիոն ավստրալիական դոլար (315 միլիոն ԱՄՆ դոլար) կհատկացնի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) անդամների տնտեսական զարգացման ծրագրերին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ համապատասխան հայտարարությամբ շաբաթ օրը հանդես է եկել Ավստրալիայի կառավարության ղեկավար Էնթոնի Ալբանեզը՝ ելույթ ունենալով ASEAN-ի երկրների և Ավստրալիայի գագաթնաժողովում։
Վարչապետի խոսքով՝ Ավստրալիայի իշխանությունները մտադիր են խթանել Հարավարևելյան Ասիայի երկրների տնտեսական զարգացումը, ինչի համար 470 միլիոն ավստրալիական դոլար են հատկացնում որպես լրացուցիչ օգնություն։
«Ավստրալիան հավատարիմ է մնում նորմերի վրա հիմնված կարգի պահպանմանը մի տարածաշրջանում, որտեղ ASEAN-ը կենտրոնական դեր է խաղում: Սերտորեն համագործակցելով՝ մենք կարող ենք ստեղծել անվտանգ և կայուն ապագա»,-ասել է Ալբանեզը:
Ավստրալիայի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ ASEAN-ի երկրների տնտեսական զարգացման ռազմավարության իրականացումն արագացնելու նպատակով Ավստրալիայի իշխանությունները սահմանում են Հարավարևելյան Ասիայի երկրների հետ հարաբերությունների հարցերով հատուկ խորհրդականի պաշտոն, որը կզբաղեցնի գործարար Նիկոլաս Մուրը:
Հարակից հրապարակումներ`
- Ավստրալիայի ոստիկանությունը Ռուսաստանին մեղադրում է կիբերհարձակման մեջ
- Ավստրիայի բնակիչների ավելի քան մեկ երրորդը հայտարարել է մեկ տարում եկամուտների կրճատման մասին
- Ավստրիացի պատգամավորն ադրբեջանցի պաշտոնյաներին կոչ է արել զինաթափվել նաև մտքերում
- Ավստրալիայում միլիոնավոր մեղուներ «լոքդաունում» են