Բժիշկն անվանել է քաղցկեղի բջիջները սպանող պտղի անունը
Իր հակաօքսիդանտ հատկությունների շնորհիվ նռան օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել բորբոքման մակարդակն օրգանիզմում և սպանել քաղցկեղի բջիջները։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին իր Telegram ալիքում խոսել է թունաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Կուտուշովը։
Եզակի նյութեր, որոնք կարող են պաշտպանել օրգանիզմը քաղցկեղից, կան թարմ մրգերի կամ նռան հյութի մեջ։ Մրգերի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է ստամոքսի բորբոքումները, իսկ հակասնկային և հակաբակտերիալ ազդեցության շնորհիվ նուռը պաշտպանում է բերանի խոռոչի վարակներից և բորբոքումներից, ինչպիսիք են ստոմատիտը և պարոդոնտիտը:
«Նռան մեջ պարունակվող նյութերը դանդաղեցնում են քաղցկեղի բջիջների վերարտադրությունը, որոշ դեպքերում նույնիսկ նրանց մահվան պատճառ դառնում։ Նռան մեջ պարունակվող ֆիտոբաղադրիչները հակաբորբոքային հատկություն ունեն, իմաստ ունի ասել, որ այս մրգերն օգտակար են արթրիտի բուժման համար»,-բացատրեց բժիշկը։
Նռան պտուղները օգտակար են ուղեղի աշխատանքի համար, լավացնում են հիշողությունը։ Եթե երկու շաբաթ շարունակ օրական մեկ բաժակ նռան հյութ խմեք, դա կօգնի նվազեցնել խոլեստերինը և ամրացնել անոթները։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկները պարզել են, թե ինչու են պատվաստված մարդիկ մահանում քովիդից
- Բժիշկը հայտնել, թե ինչով կարելի է վարակվել տան զուգարանում
- Բժիշկը ասել է, թե ով չպետք է սեխ ուտի
- Բժիշկ-քահանան խորհուրդ է տվել շոգ եղանակին նոսրացած գինի խմել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին