Գուտերեշը խոսել է Ուկրաինայում խաղաղության համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ այժմ չափազանց կարևոր է պայմաններ ստեղծել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Աայդ մասին նա ասել է Կամբոջայում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության վերսկսման և ապագա խաղաղության համար ուղիներ գտնելու համար։
Գուտերեշը հավելել է, որ խաղաղության պայմանագրի պայմանները պետք է հիմնված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպան հոգնել է ուկրաինացի փախստականներից
- Բոլոր մայրցամաքներում կլիմայի փոփոխությունները տեղի են ունենում աղետալի արագությամբ․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
- ՄԱԿ-ը հավանություն է տվել նացիզմի հերոսացման դեմ պայքարի մասին Ռուսաստանի բանաձևին
- ՄԱԿ-ում առաջիկա օրերին կքննարկվի Կիևի կողմից «կեղտոտ ռումբ» պատրաստելու հարցը․ Լավրով