19:45 12/11/2022 Հայաստան

Երևանի մահմեդական դամբարանի մասին. monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Ադրբեջանցի հնագետ Սաբուհի Հուսեյնովը վերջերս իր Facebook-յան էջում մի քանի գրառումներով անդրադարձել է դեռևս 2001 թվականին Երևանի կենտրոնում շինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար հայտնաբերված մահմեդական դամբարանին (նկ. 1, 2), որի պեղումները նույն թվականին իրականացրել է հնագետ Հուսիկ Մելքոնյանը, իսկ չափագրումը՝ ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

Սաբուհի Հուսեյնովը, ծավալուն անդրադարձ կատարելով դամբարանին, անցնում է իր սիրած հակահայ մտավարժանքներին՝ թե իբր հայ հնագետները, հետազոտողները դամբարանի հայտնաբերումից հետո թաքցրել են նրա գոյությունը գիտական հանրույթից և նույնիսկ հայ հասարակությունից: Ադրբեջանցի հնագետը դամբարանը փորձում է ներկայացնել որպես ադրբեջանական մշակույթին բնորոշ տարր և դրանով է բացատրում, որ հայ գիտական միտքը հատուկ է այն թաքցրել, իսկ որոշ դեպքերում էլ այն ներկայացրել է որպես մոնղոլական՝ ոչ ցանկալի իրականությունը թաքցնելու համար: Մեկ այլ գրառման մեջ նա նշում է, որ անգամ չկան գիտական հրապարակումներ այս դամբարանի մասին և նա պատահական է իմացել նրա մասին դեռևս 2001 թվականին նկարահանված լրատվական տեսանյութից, որն էլ նա հղում է:

Պեղված դամբարանի վրայի հայերեն և արաբերեն արձանագրությունների միասին լինելը նա ներկայացնում է որպես հայկական կողմի բացահայտ խարդախություն և իրականության խեղաթյուրում: Հուսեյնովը նաև նշում է, որ հայերը հատուկ թաքցված և իբր ադրբեջանցիների համար սրբավայր հանդիսացող շինության ավերակների վրա գիշերային ակումբ են կառուցել:

Չանդրադառնալով ադրբեջանցի հնագետի նման անհեթեթ հայտարարություններին՝ հիշեցնենք, որ դամբարանը հայտնաբերվել է արդեն գոյություն ունեցող և գործող ակումբի նկուղային հարկում իրականացվելիք շինարարական աշխատանքների ժամանակ։ Աշխատանքները կանգեցվել են և իրականացվել են պեղումներ: Պեղումները իրականացրած հնագետ Հուսիկ Մելքոնյանը գիտական հոդվածներով անդրադարձել է այս դամբարանին: Երևանի մահմեդական դամբարանին անդրադարձել են, նկարագրել նաև այլ հայ հետազոտողներ։

Ինչպես օրինակ, ճարտարապետ Լ. Բրետանիցկին, ով առավել մանրամասն նկարագրել է Խաչենի մահմեդական դամբարանը, ակնհայտ նմանություններ է տեսել այս դամբարանի և Եղվարդում գտնվող եկեղեցի-դամբարանի միջև:

1301 թվականին կառուցված Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցի-դամբարանի ճարտարապետն է Շահիկ վարդպետը, ինչի մասին է վկայում լուսամուտներից մեկի խոյակի վրայի արձանագրությունը՝ «Վ[ար]դ[պետ] Շահիկ» (Յովսեփեան 1921-1922, 184): Խաչենի դամբարանի վերգետնյա մասը հիշեցնում է եկեղեցու գմբեթ, իսկ Խաչենի դամբարանի հարդարանքի, ճարտարապետության բազմաթիվ տարրեր ուղղակի իրենց զուգահեռներն ունեն Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցում: Վարդպետ Շահիկը հիշատակված է Խաչենի դամբարանի արաբերեն արձանագրության մեջ։

Շահիկ վարդպետի կողմից է կառուցվել նաև Երևանի կենտրոնում գտնվող այս դամբարանը, որը, ինչպես և Խաչենի դամբարանը, ունի խաչաձև հատակագիծ, ստալակտիտային թաղերով պսակված խաչթևեր: Երևանի դամբարանի մուտքի վերևում փորագրված է հայերեն և արաբերեն արձանագրությունը: Հայերենը՝ «Շահ[ի]կ վ[ար]դ[պետ] :ՉԿԸ: (1319 թ.)», իսկ արաբերենը՝ «Ղմաուսի որդի Քալ Մուշա, թվին (հիջրի) 720 (1320/1321)»: Հետազոտող Ր. Քորթոշյանը, ով հանգամանալից անդրադարձել է Խաչենի դամբարանի արաբերեն արձանագրությանը, կարծում է, որ արձանագրության մեջ հիշատակված պատվիրատուն Երևանի մահմեդական դամբարանի պատվիրատու Մուշայի որդին է:

Դամբարանի գոյությունը գաղտնիք չէ նաև հասարակության համար, այն երբեք չի թաքցվել, տարբեր հայ հետազոտողներ իրենց հարցազրույցներում, սոցիալական ցանցերի գրառումներում անդրադարձել են այս հուշարձանին:

Հայ գիտական միտքը երբեք չի թաքցրել կամ մերժել հայկական մշակույթի ունեցած առնչությունները հարևան ժողովուրդների ինչպես քրիստոնեական, այնպես էլ իսլամական և այլ մշակույթների հետ։  Այդ փոխառնչությունների արդյունքում դրանցից յուրաքանչյուրը յուրացրել է նոր հատկանիշներ, հարստացել է նոր ձեռքբերումներով։ Երևանի, Խաչենի և Վանոցայի մահմեդական դամբարանները և այլ հուշարձաններ ասվածի լավագույն վկայությունն են»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}