
Էրդողանը Իսրայելում Թուրքիայի դեսպան է նշանակել
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Շաքիր Օզքան Թորունլարին դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո Իսրայելում Թուրքիայի դեսպան նշանակելու մասին:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Պաշտոնական տեղեկագրում։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան որոշել է դեսպան նշանակել Իսրայելում և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Թորունլարը նախկինում եղել է Պաղեստինում Թուրքիայի դեսպանը:
«Պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է Շաքիր Օզքան Թորունլարին Իսրայելում Թուրքիայի դեսպան նշանակելու մասին նախագահի հրամանագիրը»,–գրում է թերթը
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելն ու Թուրքիան կվերսկսեն պաշտպանության ոլորտում համագործակցությունը
- 4 տարի անց Թուրքիան Իսրայելում դեսպան է նշանակել