Իտալիայի վարչապետը Մակրոնին մեղադրել է դավաճանության մեջ
Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին միգրանտների շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է դավաճանության մեջ: Այդ մասին Politico-ի հրապարակմանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:։
Փարիզը սառեցրել է եվրոպական վերաբաշխման համաձայնագրի շրջանակներում Իտալիայից 3500 ներգաղթյալների ընդունելու պլանները, և այլ երկրներին էլ հորդորել է հետևել իր օրինակին, քանի որ Հռոմը մերժել է Ocean Viking ոչ կառավարական կազմակերպության նավին կայանել իր նավահանգստում:
Հոդվածում նշվում է, որ Մելոնին, որը խոստացել էր պաշտպանել ազգային շահերը Եվրոպայում, հայտնվել է մի իրավիճակում, որը սպառնում է վնասել և մեկուսացնել Իտալիային։
Ըստ լրագրողների՝ վարչապետին զարմացրել է Ֆրանսիայի կառավարության ագրեսիվ և չարդարացված արձագանքը։ Նա հավելել է, որ Իտալիան այս տարի ընդունել է 90 հազար միգրանտի։
Ocean Viking-ը պատկանում է SOS Méditerranée ասոցիացիային, որը փրկում է միգրանտներին, ովքեր փորձում են անցնել Միջերկրական ծովով Եվրոպա: Այս շաբաթ նավին արգելվել է մուտք գործել իտալական նավահանգիստներից մեկը, ինչից հետո նա ստիպված է եղել լքել Սիցիլիայի ափերը։
Հարակից հրապարակումներ`
- Շուրջ 40 միգրանտ արգելափակվել են Թուրքիայի և Հունաստանի միջև գտնվող կղզում, մեկ երեխա մահացել է
- Թուրքմենստանից միգրանտներն ապրում են Ստամբուլի օդանավակայանում
- Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, կա 11 զոհ
- Հունգարիայում միգրանտներով մեքենան մխրճվել է տան մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին