Wired. Նախքան արտակարգ դեպքը «Հյուսիսային հոսքի»-ի մոտ նկատվել են տեղորոշման համակարգերն անջատված նավեր
Վերլուծական SpaceKnow ընկերությունը պնդում է, որ խողովակաշարերի վրա ահաբեկչությանը նախորդող օրերին երկու անհայտ նավ է նկատել «Հյուսիսային հոսքի» մոտակայքում, որոնց տեղորոշման հաղորդիչներն անջատված են եղել: «Գազետա ռու»-ն գրել է, որ այդ մասին հայտնել է Wired պարբերականը:
Վերլուծաբանները պնդում են, որ իրենց գրանցած նավերը 95-ից 130 մետր երկարություն են ունեցել: Նշվում է, որ դրանք խողովակաշարերի արտահոսքի վայրերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են անցել։
«Մենք նկատեցինք մի քանի մուգ նավեր, զգալի չափերի, որոնք անցնում էին վերոհիշյալ տարածքով։ Նրանց տեղորշման ազդանշանային համակարգերն անջատված էին, ինչը նշանակում է, որ նրանց տեղաշարժի մասին տեղեկություն չկար, և նրանք նաև փորձում էին թաքցնել իրենց գտնվելու վայրի մասին տվյալները և ընդհանուր տեղեկություններն աշխարհից»,-ասել է SpaceKnow-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Ջերի Յավորնիցկին:
Ընկերությունը պնդում է, որ վերլուծել է 90 օրվա արբանյակային պատկերները, ինչի արդյունքում արձանագրել է, որ 25 տարբեր նավեր են անցել այդ տարածքով, որոնցից 23-ում տեղորոշման համակարգեր են ակտիվացված են եղել:
Հարակից հրապարակումներ`
- Սերբիայի նախագահ․ Աշխարհի բոլոր քաղաքական գործիչները գիտեն, թե ովքեր են կազմակերպել «Հյուսիսային հոսք»-ի պայթյունները
- ՌԴ ՊՆ-ն բրիտանական նավատորմին մեղադրել է «Հյուսիսային հոսքը» պայթեցնելու մեջ
- Spiegel. Շվեդիան չի ցանկանում կիսվել «Հյուսիսային հոսք» -ում պայթյունի հետաքննության արդյունքներով
- Պուտինը հայտարարել է, թե հնարավոր է «Հյուսիսային հոսք»-ի գազի միջոցով Թուրքիայում տրանզիտի հանգույց ստեղծել
- ԱՄՆ-ում թվարկել են «Հյուսիսային հոսքի» վրա պայթյուններ իրականացրած երկրները
- Յան Մլադեկ. ստորագրվել է «Հուսիսային հոսք-2» գազամուղի շինարարության դեմ նամակի «ավելի մեղմ» տարբերակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան