Հունաստանը դատապարտել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսին ԹՊԿ-ի դիտորդի կարգավիճակ շնորհելը
Հունաստանը դատապարտում է միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը (ՀԿԹՀ) Թյուրքական պետությունների կազմակերպությունում (ԹՊԿ) դիտորդի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ թուրք պաշտոնյաների հայտարարությունները։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է Հունաստանի արտգործնախարարության ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք դատապարտում ենք Թյուրքական պետությունների կազմակերպությունում կեղծ պետությանն իբր դիտորդի կարգավիճակ տալու մասին թուրք պաշտոնյաների հայտարարությունները: Այս հարցի վերաբերյալ համապատասխան հայտարարություն է տարածել նաև Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Կեղծ պետության կարգավիճակը բարձրացնելու փորձը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541 և 550 բանաձևերի կոպիտ խախտում է»,-ասվում է փաստաթղթում։
Ըստ ԱԳՆ-ի՝ Հունաստանի դիրքորոշումը կայուն է և անսասան։ «Մենք աջակցում ենք Կիպրոսի հիմնախնդրի արդար և կայուն լուծմանը հասնելու ջանքերին, որոնք հիմնված կլինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի վրա և համատեղելի կլինեն եվրոպական օրենսդրության հետ, այն է՝ երկհամայնքային, երկտարածաշրջանային ֆեդերացիայի ստեղծումը»,-ընդգծել են նախարարությունից։
Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել ԹՊԿ-ի մասնակից երկրների ղեկավարներին՝ այնտեղ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը դիտորդի կարգավիճակ տրամադրելու համար։ Ելույթ ունենալով Սամարղանդում ԹՊԿ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ՝ Էրդողանն առաջարկել է կազմակերպություն հրավիրել Հյուսիսային Կիպրոսին և նրան դիտորդի կարգավիճակ տալ։ Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ի իր էջում գրել է, որ ՀԿԹՀ-ն ստացել է դիտորդի կարգավիճակ ԹՊԿ-ում։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը շնորհակալություն է հայտնել թյուրքական պետություններին Հյուսիսային Կիպրոսին դիտորդի կարգավիճակ տրալու համար
- Կիպրոսի նախագահը քննադատել է ԵՄ երկակի չափանիշների քաղաքականությունը
- Կիպրոսը մտադիր է դիվանագիտություն կիրառել՝ ի պատասխան իր հասցեին Թուրքիայի աճող սպառնալիքների
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան