«Հրապարակ». ՔՊ շարքերում հիասթափված են Նիկոլ Փաշինյանից
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ շարքերում հիասթափված են Նիկոլ Փաշինյանից, ով ասել է, թե չի հանդուրժելու որեւէ կեղծիք, մինչդեռ ՔՊ-ում կասկածներ ունեն, որ վարչության կեղծված ընտրությունները ծածկադմփոց են արվելու, իրենց չեն պատրաստվում իրազեկել, թե ինչն ինչպես է տեղի ունեցել, ովքեր են պատասխանատուները, եւ ինչ պատիժ է սպասվում նրանց։ ՔՊ մեր աղբյուրի կարծիքով, այդ ամենը պարզելը ժամերի հարց է: Ավելին, պատգամավորներն ակնկալել են, որ Փաշինյանն իրենց հետ հանդիպման կներկայանա այն ժամանակ, երբ ունենա կատարվածի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները, մինչդեռ անցած շաբաթ խմբակցության հետ փակ հավաքի ժամանակ ոչինչ չի ասվել, եւ որեւէ տեղաշարժ այդ ուղղությամբ չկա։
Ի դեպ, երեկ Եղվարդում գործարանի բացմանը Փաշինյանը գնացել էր փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ուղեկցությամբ, այն պարագայում, որ վերջինս կասկածյալների շրջանակում է. նրա օգտին 27 ձայն էին «լցոնել», որ դառնար վարչության անդամ, եւ Արսեն Թորոսյանի բողոքներից հետո նա տեղը զիջեց վերջինիս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Արցախում հստակ նշում են, որ չեն պատրաստվում հանդուրժել բանակի վերջնական քանդումը
- «Ժողովուրդ». Գլխավորը նոր օլիգարխի բիզնես կարողությունների զարգացումն է, որն ապահովվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք
- «Հրապարակ». Սիսիանում ընտրված, բայց լիազորություններ չստանձնած Արմեն Հակոբջանյանը մեկուսացել է
- «Փաստ». Փաշինյանի կողմից ստեղծվել է «աշխատանքային խումբ», որը փորձում է հավանական փաստաթղթի ստորագրման համար իրավական «հիմքեր» ստեղծել
- «Ժողովուրդ». ՔՊ ներսում անարդարության մթնոլորտը շարունակում է թևածել
- «Հրապարակ». Ինչու կառավարության տարածած հաղորդագրության մեջ չէր հիշատակվում փաշինյանական օլիգարխի անունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա