«Հրապարակ». Արտակ Շաբոյանը նշանակվել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի խորհրդական
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանափոխությունից մեկ տարի անց՝ 2019 թվականին, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պաշտոնից ազատվեց: Նա տեւական ժամանակ է՝ Ռուսաստանի Դաշնությունում է ապրում։ Մեզ ասացին՝ Շաբոյանը Հայաստանում պաշտոնը թողնելուց կարճ ժամանակ անց տեղափոխվել է Մոսկվա եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի խորհրդական։ Ռուսները գնահատել են Շաբոյանի փորձը եւ նրան առաջարկել են բարձր պաշտոն զբաղեցնել իր հարազատ ոլորտային գերատեսչությունում։
Շաբոյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, բայց այս տեղեկությունը հաստատեցին նրա մերձավոր շրջապատից։ Իսկ Հայաստանում մեզ փոխանցեցին, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արտակ Շաբոյանի նախկին ենթակաների նկատմամբ․ ինչ-որ բենզինի կտրոնների, մեքենան ավել-պակաս վարելու վերաբերյալ է գործը, որով անցնում է Շաբոյանի վարորդը կամ օգնականը։ ՔԿ մամուլի խոսնակը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ քրեական գործը հարուցված է պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով, սակայն անուններ չնշեց։ Ասաց նաեւ, որ ինքը՝ Շաբոյանը, որեւէ քրգործով չի անցնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Փաշինյանը ցանկանում է որևէ առիթով ազատվե՞լ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից
- «Ժողովուրդ». Մամկոն Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. պաշտպաններ
- «Հրապարակ». ՔՊ շարքերում հիասթափված են Նիկոլ Փաշինյանից
- «Փաստ». Արցախում հստակ նշում են, որ չեն պատրաստվում հանդուրժել բանակի վերջնական քանդումը
- «Ժողովուրդ». Գլխավորը նոր օլիգարխի բիզնես կարողությունների զարգացումն է, որն ապահովվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք
- «Հրապարակ». Սիսիանում ընտրված, բայց լիազորություններ չստանձնած Արմեն Հակոբջանյանը մեկուսացել է
- «Փաստ». Փաշինյանի կողմից ստեղծվել է «աշխատանքային խումբ», որը փորձում է հավանական փաստաթղթի ստորագրման համար իրավական «հիմքեր» ստեղծել
- «Ժողովուրդ». ՔՊ ներսում անարդարության մթնոլորտը շարունակում է թևածել
- «Հրապարակ». Ինչու կառավարության տարածած հաղորդագրության մեջ չէր հիշատակվում փաշինյանական օլիգարխի անունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա