Շոլցը խոստովանել է, որ աշխատանքի հետ կապված խորհուրդներ է ստանում Անգելա Մերկելից
Գերմանիայի ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցը խոստովանել է, որ աշխատանքի վերաբերյալ պարբերաբար խորհուրդներ է ստանում իր նախորդից՝ Անգելա Մերկելից, ով զբաղեցրել է այս պաշտոնը 2005-2021 թվականներին։ Շոլցը նաև նշել է, որ խորհրդակցում է շատ այլ մարդկանց հետ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Նախ՝ մենք իրար վաղուց ենք ճանաչում և միշտ լավ ենք աշխատել միասին, չնայած տարբեր կուսակցություններում ենք։ Եվ սա կշարունակվի»,- news.ru-ի հաղորդմամբ, ասել է Գերմանիայի կանցլերը։
Շոլցը նաև հավելել է, որ ինքը խորհրդակցում է շատ մարդկանց հետ աշխատելու շուրջ՝ «իշխող կուսակցություններից հեռու»։ Կանցլերի խոսքով՝ ինքն իրեն «մենակ չի զգում»։