Ուկրաինացի զինվորականները մեկ տարվա ընթացքում ստացել են 13 մլն միավոր տեխնիկա և սպառազինություն
Տարվա ընթացքում ուկրաինական բանակի համար գնվել և մատակարարվել է ավելի քան 13 միլիոն միավոր զենք և ռազմական տեխնիկա։ «Գազետո ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է ուկրաինական պարբերականները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի զեկույցին։
«Վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 13,2 միլիոն միավոր զենք և զինտեխնիկա է ձեռք բերվել և առաքվել զորքերին՝ ելնելով Ուկրաինայի զինված ուժերի պահանջարկից»,- զեկույցի տեքստից մեջբերում է արել պարբերականը։
Ինչպես ընդգծվել է, ուկրաինացի զինվորականներին փոխանցված զենքերի թվում են եղել նոր տեսակի զենքերի նմուշներ, այդ թվում՝ «Նեպտուն» առափնյա հրթիռային համակարգը, «Կորսար» և «Սկիֆ» հակատանկային հրթիռային համակարգերը և այլ տեսակի զինտեխնիկա։
Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերին տրամադրվել են «Ալիգատոր» և «Տ-Ռեքս» խոշոր տրամաչափի հրացաններ, 30 մմ տրամաչափի KBA-117-02 ավտոմատ նռնականետ։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության զեկույցում նաև Կիև են մատակարարվել չկառավարվող զենիթային հրթիռներ, ձեռքի ջերմային և ծխային նռնակներ։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպան հոգնել է ուկրաինացի փախստականներից
- ԵԽ-ն չի ճանաչում Վրաստանի և Ուկրաինայի «օկուպացված» շրջանների բնակիչներին տրված ռուսական անձնագրերը
- ԵՄ-ում հայտարարել են, որ Ուկրաինան ինքը պետք է հրադադարի մասին որոշում կայացնի
- ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի հետ վարած բանակցությունների մասին՝ առանց Ուկրաինայի թեման քննարկելու
- ԱՄՆ-ն Ուկրաինային 400 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթն է հատկացրել
- ԱՄՆ-ը հրաժարվում է անօդաչու թռչող սարքերը փոխանցել Ուկրաինային
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա