Ուկրաինայում մեղադրանք է առաջադրվել Ղրիմի առողջապահության նախարարի դեմ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ղրիմի առողջապահության նախարարին մեղադրանք է առաջադրել պետական դավաճանության հոդվածով։ Այս մասին շաբաթ օրը հատուկ ծառայան Telegram ալիքում տարածված հաղորդագրությանն անդրադձել է ՏԱՍՍ-ը։
Պաշտոնյայի անունը չի նշվում, սակայն լուսանկարում Կոնստանտին Սկորուպսկին է, որին Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հուլիսին պաշտոնապես նշանակել է հանրապետության առողջապահության նախարար։
Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ մեղադրանք է առաջադրվել ռուս զինվորականների կարիքների համար թերակղզու բուժհաստատություններից դեղերի, սարքավորումների և մեքենաների առաքման և հիվանդանոցները ռազմական հոսպիտալների վերածելու համար։
Առողջապահության նախարարին վերագրվող պետական դավաճանության հոդվածով նախատեսված է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպան հոգնել է ուկրաինացի փախստականներից
- Գուտերեշը խոսել է Ուկրաինայում խաղաղության համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին
- Ղրիմում Ամանորի նախաշեմին ամրագրվել է հանգստի համար նախատեսված վայրերի կեսից ավելին։
- ՌԴ-ն ցավում է Ղրիմում ընտրություններում Թուրքիայի դիրքորոշման համար