Newsweek. Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվելը ստիպում է ԵՄ-ին կրճատել ֆինանսական օգնությունը
Միչիգանի համալսարանի հետազոտող Ջոն Չորչիարին պնդում է, որ որքան երկար Կիևը հրաժարվի Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններից, այնքան ավելի դժվար կլինի Եվրամիության համար համաձայնության գալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարությանը ֆինանսական աջակցության հարցում։ Այս մասին Newsweek-ի տարածած լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Նրա կարծիքով, եթե Ուկրաինայում պայմանները վատանան, ապա Եվրոպան կարող է այլընտրանք չունենալ։
Չորչիարին պնդում է, որ եվրոպացիներն ամեն օր ավելի ու ավելի են սպասում Ուկրաինայի խաղաղ կարգավորման գործընթացի մեկնարկին։ Օրինակ, Կենտրոնական Եվրոպայի երկրները ժամանակի ընթացքում սկսել են կանխել Կիևին նոր միջոցների հատկացումը, իսկ Զելենսկու աջակցությունը ծանր բեռ է դառնում տեղի քաղաքական գործիչների համար։
Նա կարծում է, որ այն պետությունները, որոնք առանցքային դեր են խաղում Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում, ստիպված են լինում անցնել երկկողմանի շփումների՝ ԵՄ մյուս անդամներին հուսահատ չանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ-ն չի ճանաչում Վրաստանի և Ուկրաինայի «օկուպացված» շրջանների բնակիչներին տրված ռուսական անձնագրերը
- ԵՄ-ում հայտարարել են, որ Ուկրաինան ինքը պետք է հրադադարի մասին որոշում կայացնի
- ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի հետ վարած բանակցությունների մասին՝ առանց Ուկրաինայի թեման քննարկելու
- Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախապայմաններ չունի. Ռուդնեկո
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա