Սամբոյի ԱԱ. Արցախցի Դավիթ Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցուն, նվաճել արծաթե մեդալ
Սամբոյի աշխարհի 2022թ. առաջնության մրցումային երկրորդ օրը 88 կգ քաշային կարգում հաջող ելույթներ է ունեցել Դավիթ Գրիգորյանը: Նախնական գոտեմարտերում նա հեշտությամբ հաղթել է ֆրանսիացի Ժան Դելոնսային (3:1), ապա գրեթե հավասար պայքարում (1;1) հաղթահարել վրացի Պաատա Ղվինիաշվիլու արգելքը: Մեր մարզիկի հաջորդ ախոյանը ադրբեջանցի Ջեյհուն Հուսեյնովն էր: Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի հաղորդմամբ, բավականին դրամատիկ ու լարված գոտեմարտը ի վերջո ավարտվել է արցախցու հաղթանակով (5:4): Ոսկե մեդալի համար նրա մրցակիցը ռուսաստանցի, աշխարհի եռակի չեմպիոն Սերգեյ Րյաբովն էր:
Դավիթը չի կարողացել դիմադրել մրցակցին և բավարարվել արծաթե մեդալով։
Երեկ 64 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի էր արժանացել Մաքսիմ Մանուկյանը:
Առաջնության երրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Ալեքսան Ստեփանյանը /79կգ/ և Արսեն Խանջյանը /98կգ/:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին