Սերբիայում բացվել է Նիկոլայ II-ի հուշարձանը՝ ի երախտագիտություն սերբ ժողովրդի փրկության
Պոժարևաց քաղաքի մոտ գտնվող սերբական Ռուկումիա վանքում բացվել է Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ II-ի (կառավարել է 1894-1917 թթ.) հուշարձանը։ Այս մասին հայտնում է «Գազետա ռու»-ն։
Միջոցառմանը ներկա էին Ռուկումիայի վանքի հոգևորական Հիերոմոն Սիմեոնը, Սերբիայում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վլադլեն Զելենինը, Բելգրադի Ռուսական տան տնօրենի խորհրդական Գեորգի Էնգելգարդը և ուրիշներ։ Արարողության ընթացքում հնչել են Ռուսաստանի և Սերբիայի օրհներգերը, ինչպես նաև «Երգ սուրբ ցար Նիկոլասին», որից հետո եկեղեցականները օծել են հուշարձանը։
Հուշատախտակը տեղադրվել է «ի երախտագիտություն սուրբ ցար Նիկոլայ Երկրորդ Ռոմանովին՝ Առաջին համաշխարհային պատերազմում սերբական բանակն ու ժողովրդին փրկելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Սերբիայի նախագահ․ Աշխարհի բոլոր քաղաքական գործիչները գիտեն, թե ովքեր են կազմակերպել «Հյուսիսային հոսք»-ի պայթյունները
- Սերբիայի նախագահն աշխարհին դժոխք է կանխատեսել Պուտինի առաջարկություններն անտեսելու դեպքում
- Սերբիան միջազգային հանրությանը կոչ է արել կանխել հակամարտության սրումը Կոսովոյում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա