Սիդնեյի նավահանգստում կայանված զբոսանավում կորոնավիրուսով վարակված 800 մարդ կա
Ավստրալիայի Սիդնեյի նավահանգստում կայանված Majestic Princess զբոսաշրջային նավում գտնվում է կորոնավիրուսով վարակված մոտ 800 մարդ։ News.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ավստրալական ABC հեռարձակող կորպորացիան։ Հայտնի է, որ վարակվածների մեծ մասը ուղևորներ են, նրանք մեկուսացված են իրենց նավախցիկներում։
Ընդհանուր առմամբ նավում կա ավելի քան երեք հազար ուղևոր և անձնակազմի մոտ հազար անդամ։ Նավարկությունը տևել է 12 օր, վարակվածների թվի աճը սկսել է գրանցվել ճանապարհի կեսից։ Նոր Հարավային Ուելսի առողջապահության դեպարտամենտը հաստատել է, որ նավի վրա COVID-19-ի բռնկման մասին ահազանգ է ստացվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նոյեմբերի 9-ին ասել է, որ այս տարվա փետրվարից աշխարհում կորոնավիրուսից մահացության մակարդակը նվազել է գրեթե 90%-ով։ Նա հավելել է, որ մեկ շաբաթ առաջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 9,4 հազար դեպք։ Կազմակերպության ղեկավարը պարզաբանել է, որ փետրվարին այս ցուցանիշը գերազանցել է 75 հազարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան