Ցուցարարները կլիմայի գագաթնաժողովում փորձել են ընդհատել Բայդենի ելույթը
Ցուցարարները COP27 կլիմայի գագաթնաժողովում բղավել են՝ փորձելով ընդհատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը։Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Reuters-ի փոխանցմամբ՝ դահլիճում գտնվող ցուցարարները Բայդենի ելույթի ժամանակ պաստառ են պարզել։ Իսկ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում կարելի է լսել, թե ինչպես են լսարանի բարձր ձայներն ընդհատում խոսքը։
Ամերիկայի նախագահը, լսելով ձայները, զարմացած նայեց շուրջը, բայց չի ընդհատել իր խոսքը։ Reuters-ի փոխանցմամբ՝ անվտանգության աշխատակիցները ցուցարարներից արագ խլել են պաստառը։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենն այս անգամ Խերսոնը շփոթել է Իրաքի Ֆալուջա քաղաքի հետ
- Կլիմայի փոփոխությունը սպառնում է ամերիկացիներին
- Բայդենը քիչ էր մնում ընկներ բեմում՝ տեսնելով «սև» առարկա
- Էրդողանն ու Բայդենը պայմանավորվել են հանդիպել
- Բադասյանը հայտարարեց, որ պատրաստ են սահմանային ծառայություններ մատուցել ադրբեջանցիներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան