Օդեսայում նավաստիները ցույց են կազմակերպել
Օդեսայում նավաստիները ցույց են կազմակերպել՝ կոչ անելով Ուկրաինայի իշխանություններին չխոչընդոտել արտերկրում աշխատելու թույլտվությունների տրամադրմանը: Այդ մասին գրում է ուկրաինական «Strana» թերթը։
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել էր, որ ուկրաինացի նավաստիները կկարողանան մեկնել արտերկիր՝ նախապես համաձայնեցնելով մեկնումը զինկոմիսարիատի հետ։ Նշվել է, որ ծովային և գետային նավերի անձնակազմի անդամներին, նրանց, ովքեր շարունակում են աշխատել նավերում, թույլատրվում է մեկնել արտասահման։
«Օդեսայում նավաստիները կրկին ցույց են կազմակերպում: Նրանք շարունակում են բողոքի ակցիայի գնալ, քանի որ դեռևս չեն կարողանում թույլտվություն ստանալ Ուկրաինայի սահմաններից դուրս աշխատելու համար, չնայած Նախարարների կաբինետի համապատասխան որոշման առկայությանը»,-հաղորդում է պարբերականը իր Telegram ալիքում:
Հարակից հրապարակումներ`
- Օդեսայում սկսվել են Եկատերինա II-ի հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները
- Ուկրաինան Օդեսայի նավահանգստում արգելափակել է թուրքական 21 նավ
- Օդեսայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրել են քաղաքի արվարձանները ռմբակոծելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա