Բաց մի՛ թողեք «ոսկե ժամանակը»․ Տիգրան Բյուզանդյան
ԱՀԿ-ի 2020թ․-ի տվյալներով Հայաստանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ թոքի քաղցկեղի հիվանդությունների քանակով։ Թոքի քաղցկեղի առաջացման շուրջ 50 գործոններից ամենից մեծ բաժինն ընկնում է ծխելու գործոնին։ ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Թորակալ վիրաբուժության բաժանմունքի թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ծխախոտն անմիջապես նպաստում է թոքի քաղցկեղի առաջացմանը, հետևաբար նաև՝ մահացությանը։
«Թոքի քաղցկեղով հիվանդների 90տոկոսից ավելին հենց ծխողներն են։ Տարբեր հետազոտությունների տվյալներով, 45-60 տարեկան խրոնիկ ծխող տղամարդիկ գտնվում են ռիսկի գոտում»,- ասաց Տիգրան Բյուզանդյանը։
Հատկանշական է, աշխարհով մեկ խնդրի մասին ակտիվորեն բարձրաձայնելը ամենևին էլ չի նպաստել հիվանդության թվի նվազմանը։ մարդիկ ականաջալուր չեն մասնագետների հորդորներին և չեն հրաժարվում սովորույթներից։ Մասնագետի խոսքով՝ թե՛ հիվանդների և թե՛ մահացությունների թիվը գնալով աճում է։
«Եթե 1990-ականների սկզբին խոսքը գնում էր տարվա կտրվածքով մոտ 300 դեպքի մասին, այսօր արդեն 2 մլն-ի մասին է խոսքը։ ԱՀԿ-ի կանխատեսումնոերով՝ այդ թիվը կարող է կրկնապատկվել մինչև 2030թ․-ը»,- նշեց մեր զրուցակիցը։
Թե ինչ է հարկավոր անել՝ անցանկալի հինավդությունից հնարավորինս խուսափելու համար, ճանապարհը պարզ է՝ թողնել ծխելը, հրաժարվել ծխախոտից մեկընդմիշտ։ Այնուամենայնիվ, եթե դա չի հաջողվում անել, մասնագետը հուշում է ստուգիչ միջոցառման մասին։
«Տարեկան մեկ անգամ գոնե ռիկային խմբում գտնվող մարդիկ պետք է իրականացնեն ցածր դոզավորման համակարգչային շերտագրություն, որի ճառագայթային ազդեցությունը ցածր է։ Շատ կարևոր է բաց չթողնել «ոսկե ժամանակը»։ Նույնիսկ եթե առաջացել է թոքի քաղցկեղ , ապա այն հայտնաբերվեի վաղ փուլում և ենթակա կլինի բուժման։
Մասնագետը նշում է․ որ շատ ժամանակ հիվանդները դիմում են, երբ արդեն հինավությունը բավականին խորացել է։
«Թոքն ունի անատոմիական առանձնահատկություն՝ թոքում չկան նյարդային հյուսվածքներ։ Այսինքն՝ բուն թոքային հյուսվածքում չկա նյարդազգացողություն և գոյացության առաջացման դեպքում կլինիկորեն ոչ մի կերպ հնարավոր չէ տեսնել՝ մինչև չառաջացնի ախտանշաններ։ Իսկ ախտանշաններն առաջանում են, երբ քաղցկեղը ներաճում է հարևան ստրուկտուրայի մեջ , չափերով մեծանում է՝ առաջացնելով արնահոսություն և այլն։ Այս նշանների դեպքում հիմնականում արդեն բարձր աստիճանում գտնվող գոյացություններն են, որոնք ենթակա չեն վիրահատության կամ բուժման»,- պարզաբանեց Տիգրան Բյուզանդյանը։
Թերևս սա է պատճառը, որ մասնագետները հաճախ են հորդորում կատարել համապատասխան հետազոտությունները և հետևել օրգանիզմին։ Իսկ ծխախոտն ինքնին չարիք է։
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային: 2008-ից, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հայտարարվեց «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
Հարակից հրապարակումներ`
- Որոնք են թոքերի վերականգնման համար անհրաժեշտ սննդամթերքները
- «Թոքի քաղցկեղը գերակշռում է այնտեղ, որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան