ԱՄՆ ֆինանսների նախարարը Ուկրաինայի հակամարտության ավարտն անվանել է լավագույն օգնությունը տնտեսությանը
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Ուկրաինայում հակամարտության դադարեցումը համարել է լավագույնը, որը կարելի է անել համաշխարհային տնտեսությանը օգնելու համար, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Ռուսական պատերազմի ավարտը բարոյական հրամայական է: Եվ դա մնում է լավագույն բանը, որ մենք կարող ենք անել համաշխարհային տնտեսությանը օգնելու համար», - ասել է նա իր ֆրանսիացի գործընկեր Բրունո Լը Մերի հետ հանդիպման ժամանակ:
Յելենը նշել է երկու երկրների համատեղ աշխատանքը Ուկրաինային օգնելու և «ՌԴ-ին պատասխանատվության ենթարկելու» ուղղությամբ:
Նախարարը նաև նշել է՝ սահմանափակումները, որոնք նախատեսվում են կիրառել դեկտեմբերի սկզբից, պետք է նվազեցնեն էներգակիրների համաշխարհային գները և սահմանափակեն եկամուտները, որոնք «Կրեմլը կարող է օգտագործել այս պատերազմը ֆինանսավորելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա