Ալվինա Աղաբաբյան. Թուրքի հետ խաղաղությունը խաբկանք է
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«2020-ի այս օրերին հայաթափվում էր Քարվաճառը։ Հայ մարդը գլխիկոր, հուսահատ ու ստիպված լքում էր իր տունը, իր հողը՝ իր հետ տանելով անգամ իր հանգուցյալներին․․․
2 տարի անց հայաթափ է Ներքին Հանդը, հայաթափման վտանգը սպառնում է Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի բազմաթիվ բնակավայրերին։ 2 տարվա ընթացքում կորցրել ենք ևս մի մեծ մաս հայրենիք, մեր բարձունքներն ու ճանապարհները, ունենք հարյուրավոր նոր զոհեր, անհետ կորածներ, գերիներ, անթաղ դիեր․․․
«Խաբէութիւն, խաբեբաութիւն»․ այսպես է Ս․ Մալխասեանի բացատրական բառարանում մեկնվում խաբկանք բառը։
Թուրքը մեզ հետ խաղաղ ապրել չի ուզում․ նա մեր մահն է ուզում ու մեր հողը։
Ըստ այդմ՝ թուրքի հետ խաղաղությունը խաբկանք է, որովհետև թուրքի հետ խաղաղությունը խաբեություն է ու խաբեբայություն, որի քողի տակ հայ մարդուց ստիպելով կամ համոզելով խլում են նրա տունը, նրա հայրենիքը։
Ինչ եմ ուզում ե՞ս։
Ուզում եմ, որ մի օր էս նկարի մեքենաները հակառակ երթով հետ շարժվեն դեպի տուն․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Ալվինա Աղաբաբյան. Արդյո՞ք տարածաշրջանային մեղվի փեթակը պայթեցնելուն երկու ամիս ժամանակ է սահմանվել
- Հերի՛ք է խաբեք ժողովրդին, թմբիրի մեջ գցեք. Ալվինա Աղաբաբյան
- Ալվինա Աղաբաբյան. Հայաստանի ԱԳՆ-ից զրո արձագանք, ինչը նշանակում է՝ ասվածը ճշմարտություն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան