Հարց՝ արդյոք «Զանգեզուրի միջանցքը» թշնամու օրակարգում էլ չկա՞,լո՞ւրջ․ Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլլիբեգովան գրում է․
«Իշխանությունը համոզում է, որ թշնամու օրակարգից դուրս ա եկել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ պահանջը։
Մի կողմ թողնենք պաշտոնական հայտարարությունները, որտեղ ամեն երկրորդում խոսվում է
«Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին։
Կենտրոնանանք հարցի պրակտիկ կողմի վրա։
Ջրականից-Կովսական կառուցվում է էլեկտրաէներգիա արտահանելուն պատրաստ ենթակառուցվածք։ Իրենց պլաններով մեր օկուպացված տարածքներում արտադրված էլ.էներգիան (այդ թվում Խուդաֆերինի) «Զանգեզուրի միջանցքով», Նախիջևանով, Թուրքիայով պետք է արտահանեն Եվրոպա։ Համակարգերը միացնելու նախագիծը նաև, ըստ պաշտոնական ինֆորմացիայի, սկսել են Նախիջևանում և Թուրքիայում։ Ներդրվում են միլլիոնավոր դոլլարներ, բանակցում են պոտենցիալ գնորդների հետ։
Հարց՝ ինչի համար, եթե «Զանգեզուրի միջանցք» օրակարգում չկա՞:
Թշնամին ամբողջ անցած և այս տարի ակտիվ բանակցում ա Կենտրոնական Ասիայի պետությունների հետ տրանսպորտային նոր ուղի ստեղծելու ուղղությամբ, որի մեխը «Զանգեզուրի միջանցքն է»։ Հիմնական փաստարկը՝ Ուկրաինայում պատերազմով պայմանավորված լոգիստիկան անկայուն է և պետք են ալտերնատիվ ապահով ճանապարհներ։
Հարց՝ եթե կա գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը և օրակարգում չկա «Զանգեզուրի միջանցքը», ինչի շուրջ են ակտիվ բանակցում արտաքին գործընկերների հետ՞:
Թշնամին մեր օկուպացված տարածքներում երկաթգիծ և ավտոմոբիլային ճանապարհներ է կառուցում դեպի Սյունիք։ Պրոյեկտների ավարտի վերջնաժամկետը՝ 2024 թիվ։ Բացի այդ, երեք օդանավակայան։ Դա ներդրողներին ներկայացվում է, որպես ապագա տարածաշրջանային տնտեսական հաբ։ Ռազմական նշանակությունը այդ ենթակառուցվածքի չանտեսելով, ֆիքսենք, որ ներդրողներին փորձում են բերել հենց տնտեսական պրոյեկտների տակ։
Հարց՝ եթե չկա իրենց օրակարգում «Զանգեզուրի միջանցք», տնտեսական հաբ ինչպես է դառնալու օրինակ Կովսականը կամ Վարանդան՞: Փակուղի են լինելու։
Կարող ենք ենթադրել, որ թշնամին այդ ամենը անում է ուղղակի կոմունիկացիաների բացման ակնկալիքով և բանակցում է այդ թվում նաև Հայաստանի փոխարեն, որպես տարանցիկ պետություն ապագա տնտեսական աճը ապահովելու համար։ Սա կլիներ շատ հուզիչ, եթե չլիներ մի հատ բայց՝ թշնամին բազմիցս կրկնել է, որ թույլ չի տա Հայաստանին զարգանալ և կայունանալ, որ չունենանք շանս վերականգնելու բանակը և ռևանշի հնարավորություն ստեղծել։
Հարց՝ արդյոք «Զանգեզուրի միջանցքը» թշնամու օրակարգում էլ չկա՞: Լուրջ՞: Հաստատ՞: Իսկապես՞»:
Օգտատերերից մեկն էլ մեկնաբանություն է թողել գրառման տակ՝ ասելով․
«Մի տարբերակ էլ կա։ Կարող է իսկապես նիկոլենց հետ չեն բանակցում միջանցքի թեմայով, որովհետև որոշել են ուղղակի գրավելով հարցը լուծել»։
Հարակից հրապարակումներ`
- «Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը». Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
- Ես «Զանգեզուրի միջանցքի» հարցում որևէ խնդիր չեմ տեսնում․ Էրդողան
- Թուրքիայի խորհրդարանի խոսնակը «Զանգեզուրի միջանցքի» մասին
- Արմեն Պետրոսյան. «Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում