Բրիտանիայում բացահայտել են Եվրոպայի ապագայի անգլոսաքսոնական ծրագրերը
Ֆրանսիան և Գերմանիան վտանգում են կորցնել իրենց գերիշխող դիրքը ԵՄ-ում՝ աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնը դեպի Արևելյան Եվրոպա տեղափոխելու ԱՄՆ-ի մտադրությունների պատճառով: Guardian-ի հոդվածին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Լեհաստանն ու Ուկրաինան այսօր շատ ավելի աղքատ են, քան Ֆրանսիան և Գերմանիան: Ինչպե՞ս կարող են նրանք իրականում դառնալ հակազդող ուժ ԵՄ-ում: Հետպատերազմյան շատ տնտեսական հրաշքների նման, ինչպիսիք են Հարավային Կորեան, Ճապոնիան և Արևմտյան Գերմանիան, այս մեկը, ամենայն հավանականությամբ, նույնպես կհովանավորվի մի գերտերության կողմից, որը շատ կշահի Եվրոպայի քաղաքական քարտեզի վերաբաշխումից»,-նշել է թերթը։
Հոդվածը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն արդեն «փողեր և տեխնոլոգիաներ է մղում» դեպի Արևելյան Եվրոպա: Դրա դիմաց Վաշինգտոնը պահանջում է այն, ինչ իրեն չեն կարող տալ Փարիզն ու Բեռլինը, այն է՝ «Չինաստանի հետ հարաբերություններում հստակ դիրքորոշում»։
«Լիտվան պատրաստ էր վտանգել Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները՝ Վաշինգտոնին հաճոյանալու համար, Ուկրաինան և Չեխիան անցել են ԱՄՆ-ից միջուկային վառելիքի մատակարարմանը: Լեհաստանը վերջերս պայմանագիր է ստորագրել ամերիկյան ընկերության հետ՝ իր առաջին ատոմակայանը կառուցելու համար»,-օրինակներ է բերվում հոդվածում:
Ըստ թերթի՝ արևմտյան եվրոպացիները պատրաստ չեն համակերպվել Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնի տեղափոխմանը դեպի արևելք և ԱՄՆ ազդեցության ուժեղացմանը մայրցամաքում՝ անդրադառնալով Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի արտաքին քաղաքականության ռազմավարությունների ընդհանուր դրույթները։
«Ֆրանսիան և Գերմանիան ներկայումս աջակցում են Եվրոպայի ռազմավարական ինքնավարության քաղաքականությանը, պաշտպանության և անվտանգության գաղափարին, որը մի օր կարող է հանգեցնել ԵՄ բանակի ստեղծմանը: Ռուսաստանը առաջադրել է Եվրասիական միության նպատակը, որը ձգվում է Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն: Երկու ռազմավարություններն էլ ընդհանուր բան ունեն Եվրոպայում անգլո-սաքսոնական գերիշխանության հանդեպ հակակրանքը»,-եզրափակել է The Guardian-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա