ԵՄ ԱԳ նախարարները համաձայնության են եկել Իրանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են Իրանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ, որոնք կանդրադառնան ավելի քան 30 անհատների ու կազմակերպությունների։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի հայտնել է DPA գործակալությունը։
«Մենք նոր պատժամիջոցներ ենք ընդունել»,-Twitter-ում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը։ Նրա խոսքով՝ դրանք ազդում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչների և «նրանց ֆինանսավորման» վրա։ Նա այս առնչությամբ այլ տեղեկություն չի հայտնել։
Սահմանափակիչ միջոցները վերաբերում են «անձանց և կազմակերպություններին», որոնք պատասխանատու են Իրանում մարդու իրավունքների իրավիճակի համար, ասվում է գրառման մեջ։ Որոշումն ընդունվել է միաձայն, նշում է գործակալությունը։ Պատժամիջոցները ներառում են ԵՄ մուտքի արգելք և միջոցների սառեցում, գրում է DPA-ն։
Հարակից հրապարակումներ`
- Եվրամիությունը տվյալներ չունի Իրանից Ռուսաստանին հրթիռների ենթադրյալ մատակարարումների մասին
- ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է Իրանի հետ անարդյունք բանակցությունների մասին
- Իրանի նախագահը կոշտ է արձագանքել Բայդենի՝ Իրանը «ազատագրելու» մասին հայտարարությանը
- Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկրի դեմ կիրառված պատժամիջոցները շուտով կվերացվեն
- Իրանի անվտանգության ուժերը չեզոքացրել են երկրի արևմուտքում գործող ահաբեկչական բջիջը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան