Եգիպտոսում ձերբակալել են բեռնատար նավի անձնակազմին, որոնք բոլորը ՌԴ քաղաքացի են
Եգիպտական Ալեքսանդրիայում ձերբակալվել են բեռնատար նավի անձնակազմի հինգ անդամի, որոնք ՌԴ քաղաքացիներ են: Իրավիճակին լիովոին տիրապետում են դիվանագետները:Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունում։
Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով՝ նոյեմբերի 4-ին Ալեքսանդրիայում կալանավորվել է Soy բեռնատար նավը, որը լողում է Կոմորյան կղզիների դրոշի ներքո։
«Եգիպտոսում ՌԴ դեսպանատունը և գլխավոր հյուպատոսությունը սերտորեն զբաղվում են կալանավորված նավի շուրջ ստեղծված իրավիճակով, որի անձնակազմի անդամները Ռուսաստանի հինգ քաղաքացիներ են, այդ թվում՝ կապիտանը և նրա ավագ օգնականը։ Ըստ նախնական տվյալների՝ բեռնանավում եղել են թմրամիջոցներ պարունակող դեղամիջոցներ»,-հայտնել են հյուպատոսությունից։
Դիվանագետները մշտական կապի մեջ են Եգիպտոսի ԱԳՆ-ի և լիազորված այլ մարմինների, ձերբակալվածների հարազատների և եգիպտական կողմի տրամադրած փաստաբանի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսում ավտոբուսի վթարի պատճառով 20 մարդ է մահացել
- Եգիպտոսում զբոսաշրջիկը մերկացել է բուրգերի առաջ և վիրավորել տեղացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա