ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նոյեմբերի 16-ին Մոսկվայում կքննարկեն Եվրասիայում անվտանգության հարցերը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղարը նոյեմբերի 16-ին Մոսկվայում ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու եվրասիական տարածքում փոխգործակցության և անվտանգության հարցերը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երկուշաբթի հայտնել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
«2022 թվականի նոյեմբերի 16-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության բարձրագույն վարչական պաշտոնյաների 10-րդ ոչ պաշտոնական հանդիպումը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԱՊՀ գործադիր քարտուղար, Գործադիր կոմիտեի նախագահ՝ Սերգեյ Լեբեդևը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինգը կքննարկեն երեք խոշորագույն տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների փոխգործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում անվտանգության հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, նոյեմբերի 15-ին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը կհանդիպի ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել են ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի անցկացմանն առնչվող հարցերին
- ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նիստը տեղի կունենա 2023 թվականի առաջին կիսամյակում, Բելառուսում
- Մատվիենկոն միաձայն վերընտրվել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի ղեկավարի պաշտոնում
- ՇՀԿ գագաթնաժողովի մասնակիցները ստորագրել են Սամարղանդի հռչակագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին