ՃՈ․ Մարզերում հայտնաբերվել է 2996 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 7-ից 14-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2996 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 25 տրանսպորտային միջոց։Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
«Հայտնաբերվել է ոչ սթափ 31 վարորդ։ 15 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 81-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 9 անձ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- ասվում է հաղորդագրությունում։