Երկու աշխարհի չեմպիոն և մեկ փոխչեմպիոն
Իտալիայի WFC-ի նախագահ Ֆրանկո Սկարարոյի հրավերով ախալքալաքցի քիքբռնցքամարտիկները Միլանում մասնակցել են աշխարհի առաջնությանը, որտեղ նվաճել են չեմպիոնական տիտղոսներ և մեդալներ։ Այս մասին գրում է Jnews-ը։
Նոյեմբերի 13-14-ը Միլանում տեղի է ունենում քիքբոքսինգի, բռնցքամարտի, MMA-ի աշխարհի առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել են ախալքալաքցի երեք մարզիկներ, երեքն էլ արժանացել են մրցանակային տեղերի։ Մարզիչ Սերգեյ Տոնականյանի սաները՝ Արտյուշ Այվազյանը (14 տարեկան) դարձել է աշխարհի չեմպիոն, Սարգիս Տոնականյանը (15 տարեկան)՝ աշխարհի չեմպիոն, Վարազդատ Հակոբյանը (13 տարեկան) զբաղեցրել է 2-րդ պատվավոր հորիզոնականը։
Ախալքալաքցի մարզիկներն Աշխարհի առաջնությանը մասնակցել են Վրաստանի դրոշի ներքո, թեև Արտյուշ Այվազյանը ՀՀ քաղաքացի է, սակայն ոսկին նվաճել է Վրաստանի համար։