ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ջիմ Քերիի դեմ
Մոսկվան, պատժամիջոցներ կիրառելով Կանադայի 100 քաղաքացիների նկատմամբ, արգելել է դերասան Ջիմ Քերիի և ուկրաինացի ազգայնական Ստեֆան Բանդերայի թոռան մուտքը։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
Գործակալությունը նշել է, որ պատժամիջոցները սահմանվել են՝ ի պատասխան վարչապետ Ջասթին Թրյուդոյի վարչակարգի կողմից Ռուսաստանի ղեկավարության, քաղաքական գործիչների և խորհրդարանականների, բիզնեսի ներկայացուցիչների, փորձագետների և լրագրողների, մշակութային գործիչների և այլոց դեմ պատժամիջոցներ կիրառելու շարունակական պրակտիկայի։Նրանց Կանադայի ռուսաֆոբ իշխանությունները համարում են անընդունելի:
Նախարարությունը հրապարակել է նաև 100 անուն ազգանունների ցուցակ, որոնցում ներգրավված անձինք անընդմեջ ներառված են ռուսական «ստոպ ցուցակում»։ Նրանց թվում են՝ դերասան Ջիմ Քերին, Ստեֆան Բանդերան՝ լրագրող, Ստեֆան Բանդերայի թոռը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան