Հասարակություն 17:28 14/11/2022 Հայաստան

«Սերունդ». Որ Արցախում շատ երեխաներ ծնվեն

Վերջին օրերին մի գիտնական, մի հասարակական գործիչ, մի ակտիվիստ, մի լրագրող, մի հայտնի մարդ ֆեյսբուքյան իրենց էջերում գրեցին, որ ամենամսյա նվիրատվությամբ միանում են «Սերունդ» ՀԿ-ի նախաձեռնությանը՝ Արցախում ծնելիությունը խթանելու նպատակով։

Կազմակերպության էջում տեղեկությունները քիչ են.

««ՍԵՐՈՒՆԴ»-ը՝ Ծնելիության Խթանման Համահայկական Հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է։ Հիմնադրվել է 2021թ. հունվարի 21-ին և գործում է ՀՀ Սահմանադրության և այլ համապատասխան և իրավական ակտերի համաձայն։

«Սերունդ» բարեգործական հիմնադրամ է, որի նպատակն է ծնելիության խթանմամբ հասնել մեզ անհավանական և ֆանտաստիկ թվացող բնակչության թվերի, հայ մարդու բնութագրի սիմվոլ դարձնել բազմազավակությունը, ամեն գնով պահպանել գենետիկ ֆոնդը, բերել նոր հույս, լավատեսություն և հզոր ապագա ունենալու իրական հնարավորություն, գունավորելով ապագայի մասին պատկերացումներ մեր հայրենակիցների և աշխարհասփյուռ հայերի մտքերում»։

«Սերունդ»-ի հիմնադիրները գործարար երկու ընկերներ են։ Գրիգոր Աբրահամյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ նման նախաձեռնության գաղափարն անելանելությունից, անզորությունից, մտորումներից առաջացավ 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերն անքուն անցկացնելուց հետո։

«Ամեն ինչից  զատ տեղի ունեցավ նաև ժողովրդագրական աղետ։ Մենք հասկացանք, որ անհրաժեշտ է ամեն կերպ խթանել ծնելիությունը, լինել այն ընտանիքների կողքին, որոնք ցանկանում են երեխա ունենալ։ Մենք ծրագիրը սկսում ենք Արցախից, որտեղ ժողովրդագրական խնդիրն ավելի սուր է։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, եթե բնակչության թիվը մի քանի անգամ մեծ լիներ այնտեղ, ապա նման պատկեր չէինք ունենա»,-նշեց Գ. Աբրահամյանը։

Հիմնադրամը ծրագրի մեկնարկային փուլում ընտրել է Արցախի երկու գյուղ՝  քիչ բնակեցված Չարեքտարն ու Եղծահողը։ Օրինակ, Եղծահողում 17 ընտանիք է ապրում։ Շահառուի հետ կնքվելիք պայմանագրում անպայման նշվելու է, որ աջակցության տրամադրումը կդադարեցվի, եթե ընտանիքը փոխի լքի Արցախը։

«Հիմա Եղծահողում երեք ընտանիք սպասում է բալիկների լույս աշխարհ գալուն։ Նրանք արդեն հայտ են ներկայացրել հիմնադրամ։  Այս երեխաները կլինեն հիմնադրամի առաջին  շահառուները։ Բալիկների ծնվելուն պես կսկսենք աջակցության տրամադրումը՝ 16 տարի 8 ամիս անընդմեջ»,-ասում է հիմնադիրը։

Հիմնադրամի կայքի ստեղծման աշխատանքներն ավարտվել են այս տարվա սեպտեմբերին։

Արդեն մոտ 4.7 մլն դրամ գումար է հավաքվել։ Նվիրատուների գերակշռող մասը Հայաստանից են, շատ են նաև Արցախից միացածները, հատուկենտ՝ Ռուսաստանից ու եվրոպական երկրներից։ Սփյուռքի հայ համայնքներում դեռ տեղեկացված չեն ծրագրի մասին։

Նվիրատվությունը կատարվում  է կայքի միջոցով, գումարը փոխանցելուն պես տեղեկատվությունը հրապարակվում է կայքում, նվիրատուի անվան դիմաց նշվում է նվիրատվության հերթական թիվն ու նվիրած գումարի ընդհանուր չափը։

Հիմնադրի խոսքով, շատ կարևոր է, որ նախաձեռնությանը հնարավորինս մեծ թվով մարդիկ միանան թեկուզ 500 դրամ նվիրատվությամբ։

«Նվիրատուների տրամադրած գումարից ոչ մի կոպեկ չի հատկացվում ադմինստրատիվ կամ այլ ծախսերի՝ կլինի ինչ-որ տեղ գնալու, մարկտինգային գովազդի, թե աշխատավարձի համար։ Այդ բոլոր ծախսերն իրականացնում են հիմնադիրները, ինչպես նաև մի քանի ընկերություն։ Մենք ամեն բան արեցինք, որ նվիրատուների տրամադրած գումարն ամբողջությամբ հատկացվի երեխաներին։ Մենք արդեն ունենք նվիրատուների փոքր բանակ, որոնք տարբեր հետաքրքրությունների, տարբեր ոլորտներում աշխատող, տարբեր տարիքի ու սեռի մարդիկ են»,-ասում է Գրիգոր Աբրահամյանը։

Նվիրատուների թվի ավելացմանը զուգահեռ հիմնադրամի ներկայացուցիչները մտադիր են ծրագիրն ընդլայնել՝ ընդգրկելով Արցախի մյուս համայնքները, Սյունիքի, Տավուշի սահմանամերձ գյուղերը։ Գրիգոր Աբրահամյանը վստահ է, որ սոցիալական աջակցությունը կնպաստի, որ ավելի շատ երեխաներ լույս աշխարհ գան, վկայակոչում է ուսումնասիրությունների արդյունքները։

«Շատ դեպքերում մարդիկ գալիս են որոշման, որ պետք է երկրորդ, երրորդ երեխա ունենան, բայց հաշվի առնելով ֆինանսական ծանր վիճակը՝ հետաձգում են երեխա ունենալը կամ էլ հետ կանգնում որոշումից»,-նշում է Panorama.am-ի զրուցակիցը՝ ընդգծելով, եթե մենք ուզում ենք այս խաչմերուկում որպես միավոր մնանք, պետք է նախ շատանանք։

Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարության էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը նշանակվում է ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի`

-առաջին  և երկրորդ երեխաների դեպքում` 300 000 հազար դրամ, իսկ եթե ծնողներից մեկն ունի հաշմանդամություն՝ 500 000 դրամ

երրորդ երեխայի ծնվելու դեպքում` 500 000 դրամ,

չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 700 000 հազար դրամ։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}