Ռուս տղամարդը բարձր երաժշտության պատճառով ջարդել է դեռահասի գլուխը
Կրասնոդարում տղամարդը հարձակվել է 12-ամյա դեռահասի վրա և ջարդել նրա գլուխը բարձր երաժշտության պատճառով։ Այս մասին գրում է «kp.ru»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին բնակելի շենքերից մեկի մուտքի դռան մոտ։ Տեղի բնակչին դուր չի եկել, որ դպրոցականները բարձր երաժշտություն են լսում։ Նա դիտողություն է արել նրանց, որից հետո նրանք ձայնն իջեցրել են, բայց միջադեպն այսքանով չի ավարտվել։
«Այդ կինը բողոքել է, ըստ երևույթին, չափահաս որդուն։ Վերջինս կնոջն ու փոքրիկ երեխային ուղեկցում էր մինչև դուռը, իսկ հետո շրջվել և ամբողջ ուժով հարվածել է որդուս գլխին»,- հայտնել է տուժած դեռահասի մայրը։
Նրա խոսքով՝ վնասվածքն այնքան ծանր է եղել, որ ստիպված է եղել շտապ օգնություն կանչել։ Ռուս կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա