Արարատ Միրզոյանը ցավակցել է իր թուրք գործընկերոջը
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը ցավակցել է իր թուրք գործընկերոջը՝ Մևլութ Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,-գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում պայթուն է տեղի ունեցել։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է վեց զոհվածի մասին։ Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է 81 տւժածի մասին և նշել, որ երկրի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն, այն կատարվել է կնոջ կողմից։
Նշվում է, որ 50 տուժած բուժվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցներից, 31 մարդ դեռ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող հինգ տուժածներից երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր։
Պայթյունի գործով կա մեկ ձերբակալված։
I express my sincere condolences to the families of victims of the deadly explosion in #Istanbul and wish a speedy recovery to the injured. @MevlutCavusoglu
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) November 14, 2022
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ձերբակալել են մի տղամարդու, որը կարող էր ռումբ դնել Ստամբուլի զբոսաշրջային փողոցում
- Թուրքիայի ՆԳ նախարարը «կոշտ պատասխան» է խոստացել Ստամբուլի պայթյունի կազմակերպիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին