WP. Զելենսկին Խերսոնում հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է խաղաղության
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խերսոն կատարած այցի ժամանակ ասել է, որ Ուկրաինան «պատրաստ է խաղաղության»: Washington Post-ի տարածած լուրը ներկայացրել է «Գազետա ռու»-ն։
Նոյեմբերի 13-ին Ուկրաինայի ղեկավարը ժամանել էր Խերսոն։
«Մենք պատրաստ ենք խաղաղության, բայց մեր խաղաղությանը մեր երկրի համար։ Սա մեր ամբողջ երկիրն է, մեր ամբողջ տարածքը»,-պարբերականը մեջբերում է Զելենսկուն։
Նա շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին ու մյուս դաշնակիցներին Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային աջակցելու համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 31-ին ՌԴ նախագահը ճանաչել էր Խերսոնի անկախությանը, սակայն անցած շաբաթ՝ նոյեմբերի 9-ին ռուս զինվորականները որոշում կայացրեցին զորքը դուրս բերել այդ քաղաքից ու տեղակայվել Դնեպր գետի ձախ ափին։
Նոյեմբերի 11-ին Զելենսկին հայտարարեց քաղաքի ազատագրման մասին, նա այդ օրը պատմական որակեց։ Միաժամանակ բնակիչներին հորդորել են դեռ իրենց տներ չվերադառնալ կրակոցների բարձր վտանգի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Խերսոնից ՌԴ զինված ուժերի հեռանալը կարող է անուղղակի ծուղակ լինել.Ժդանով
- Գենիչեսկը դարձել է Խերսոնի շրջանի ժամանակավոր մայրաքաղաքը
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են