Խորհրդարանից չէինք գնացել, որ վերադառնանք. Գեղամ Մանուկյան
«Մենք խորհրդարանից չէինք գնացել, որ վերադառնանք, պարզապես հայտարարել էինք, որ ԱԺ լիագումար նիստերին չենք մասնակցելու, կմասնակցենք բոլոր այն հարցերի քննարկմանը, որոնք համարում ենք մեր օրակարգը, որը ազգային, ռազմավարական, անվտանգային, Արցախին վերաբերող հարցեր են»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` պատասխանելով խմբակցության՝ ԱԺ վերադառնալու մասին հարցին։
Նա հիշեցրեց, որ իրենց՝ խորհրդարանի աշխատանքի բոյկոտի մասին հայտարարությունը եղավ այն ժամանակ, երբ ԱԺ արտահերթ նիստին էին նախաձեռնել հայտարարություն ընդունելու համար, որտեղ նախանշվում էին այն բոլոր կարմիր գծերը, որոնք վերաբերում էին բանակցային գործընթացին, իսկ խորհրդարանական մեծամասնությունը բոյոկտեց։
Մանուկյանն ասաց, որ իրենց գործիքակազմում շարունակվում է լինել արտահերթ նիստեր հրավիրելը։
ԱԺ նիստերին մասնակցելու հարցում խմբակցությունում անհամաձայնություններ չե՞ն եղել հարցին ի պատասխան, նա ասաց. «Ֆրակցիայում տեսակետը միասնական է. եթե ֆրակցիան որոշում է կայացնում, կայացնում է միասնաբար, բոլորի համար պարտադիր։ Ինչ որոշում էլ կայացնում է ֆրակցիան, կայացնում է միասնաբար երկարատև քննարկումների արդյունքում»։
Հարակից հրապարակումներ`
- Ապագայում ընդդիմության գործողություններում կլինեն նորարարություններ. Սեյրան Օհանյան
- Մեղավոր ենք, լավ չենք աշխատել, հիմա էլ դժվար որոնումների մեջ ենք. Աղվան Վարդանյանն՝ ընդդիմության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան