Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր առումներով, որ Ադրբեջանը կարող է ցանկացած սցենարի գնալ.Արմեն Խաչատրյան
«Ատեստավորվելուց հետո աշխատավարձը, որը կստանա պայմանագրայինն առանց մարտական գործողությունների մասնակցելու՝ հանգիստ ռեժիմում, կլինի 315 հազար դրամի կարգի»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն խաչատրյանը:
Նրա խեսքով՝ եթե լինի մարտական պայմաններում հերթապահություն, ապա ավելի շատ կստանան և այլ հավելավճարներ կլինեն:
Անցնելով Աժ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկված օրինագծին՝ պատգամավորը հայտնեց, որ դրանով ժամկետային զինծառայողին, ծառայության 6 ամիսը լրանալուն պես, հնարավորոթյուն է տրվում իր դիմումի համաձայն անցել պայմանագրային զինծառայության՝ 5 տարի ժամկետով:
Նրա տեղեկացմամբ՝ 5 տարի հետո, անկախ նրանից, թե զինծառայողը կշարունակի ծառայել, թե ոչ, կստանա 5 մլն դրամ պատվովճար:
Անդրադառնալով վերջին օրերին ՀՀ-ի և Արցախի սահմանին ադրբեջանական ուժի կողմից հրադադարի խախտման դեպքերին՝ Խաչատրյանն ասաց. «Սադրանքներ միշտ եղել են սահմանագծում, զարմանալու բան չկա, մենք ինչքան հիշում ենք պատմությունը՝ այդ սադրանքները եղել են, կարծում եմ առաջիկայում էլ են լինելու, և մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին: Մենք պետք է ամբողջությմաբ պատրաստ լինենք բոլոր առումներով, որ Ադրբեջանը կարող է ցանկացած սցենարի գնալ»:
Արձագանքելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությանը, ըստ որի՝ այսօր Հայաստանը ռուսական զենքի կարիք ունի՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց «Զենքի լավագույն փորձաքննությունը պատերազմն է»:
Նա հայտարարեց, որ տեղյակ չէ, թե Տիգրան Աբրահամյանն ինչ փորձագիտական եզրակացությունների վրա է նման կարծիք հայտնել, բայց կառավարությունն այսօր գնումներն անում է սեփական փորձագիտական եզրակացությունների հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա 6 ամիս ծառայելուց հետո անցնել պայմանագրային ծառայության
- Կառավարությունը որոշել է պայմանագրային զինծառայողներին հավելավճարներ տալ միայն ատեստավորումներից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին