Չեմ կարծում. Պապիկյանը՝ գերությունից վերադարձածներին ծառայությունից ազատելու մասին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում է։ Լրագրողները նրան հարցեր ուղղեցին սահմանում տիրող իրավիճակի մասին, մասնավորապես, կրակոցները շատացել են, թշնամին Ջերմուկի մոտակայքում ճանապարհներ, բունկերներ է կառուցում։ Սակայն բոլորը հարցերը մնացին անպատասխան։
«Այսպես որ առաջնագծում ծառայեք, այնքան լավ կլինի»,- դիմելով լրագրողներին՝ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։
Պապիկյանը միայն ասաց, երբ որ բանակում բարեփոխումների ամբողջ փաթեթը կավարտվի, ասուլիս կտա։
Հարցին՝ գերությունից վերադարձած տղաները հոգեբանական և ֆիզիկական լուրջ խնդիրներով կրկին տեղափոխվում են ծառայության, արդյո՞ք հնարավոր է օրենսդրական փոփոխություն, որպեսզի նրանք ազատվեն ծառայությունից։
«Չեմ կարծում»,- արձագանքեց Սուրեն Պապիկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին