«Կոմերսանտ». Անկարայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ են ընթանում
Անկարայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ են ընթանում, ռուսական կողմից մասնակցում է Թուրքիա ժամանած ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Այդ մասին լուր է հրապարակել «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով Թուրքիայում իր աղբյուրին։
Նշվում է, որ մինչ այդ բանակցությունների մասին չի հայտարարվել։ Ըստ «Կոմերսանտ»-ի՝ աղբյուրը հրաժարվել է հայտնել բանակցությունների մանրամասները:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ մոտ ժամանակներս պետք է կայանա START-ի իրականացման հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հանձնաժողովի նիստը։ Նա նշել էր, որ մամուլում «ձևակերպումներ» են հայտնվել, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ START-ից, սակայն նման որոշման մասին խոսք չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա