Թուրքիան չի ընդունում ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները չեն ընդունում ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները՝ կիրակի օրը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության առիթով։ Լուրը հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Մեզ հասցեագրված հաղորդագրություն ենք ստացել, սակայն չենք ընդունում ու մերժում ենք ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները, մենք ոչ մեկի դեմ թշնամաբար չենք տրամադրված»,-ասել է նախարարը։
Երկուշաբթի ավելի վաղ Սոյլուն քննադատել էր ԱՄՆ դիվանագիտական առաքելության ցավակցությունները, նա չի մեջբերել ցավակցական տեքստը, բայց մեղադրել է ԱՄՆ-ին Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) աջակցելու մեջ։
Ստամբուլի Իսթիքլալ փողոցում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ ավելի քան 80-ը։ Քննիչների տվյալներով՝ հարձակմանը մասնակցել են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և նրա սիրիական ճյուղը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ձերբակալել են մի տղամարդու, որը կարող էր ռումբ դնել Ստամբուլի զբոսաշրջային փողոցում
- Թուրքիայի ՆԳ նախարարը «կոշտ պատասխան» է խոստացել Ստամբուլի պայթյունի կազմակերպիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան