Թուրքիայում ձերբակալել են մի տղամարդու, որը կարող էր ռումբ դնել Ստամբուլի զբոսաշրջային փողոցում
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, որը, ինչպես ենթադրվում է, Ստամբուլի Իսթիքլալ փողոցում ռումբ է թողել, որը գործի է դրվել կիրակի օրը: Այս մասին հայտարարել Է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռումբ թողած անձը ձերբակալվել է Ստամբուլի անվտանգության վարչության աշխատակիցների կողմից։ Նա հարցաքննվում է», - ասել է նա լրագրողներին։
Սոյլուն նշել է, որ հետաքննությունը ապացույցներ ունի, որոնք ցույց են տալիս՝ ահաբեկչության հետքերը տանում են Սիրիա, դրանում ներգրավված են Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբերը, և դրան մասնակցում են Անկարայի կողմից ահաբեկչական համարվող խմբավորումները: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, այս պահին ձերբակալվել է ավելի քան 20 անձ, որոնք կարող են առնչություն ունենալ ահաբեկչության հետ:
«Մեր գնահատականներով՝ հարձակումն իրականացնելու հրամանը եկել է Քոբանիից, իսկ հարձակման հեղինակը եկել է Աֆրինից»,- ասել է նախարարը։ Քոբանին և Աֆրինը Սիրիայի հյուսիսում գտնվող քաղաքներ են:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում պայթուն է տեղի ունեցել։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է վեց զոհվածի մասին։ Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է 81 տւժածի մասին և նշել, որ երկրի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն, այն կատարվել է կնոջ կողմից։
Նշվում է, որ 50 տուժած բուժվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցներից, 31 մարդ դեռ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող հինգ տուժածներից երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին