Ունե՞նք մտավախություն, որ կոմիտեն կլցոնվի Հայաստանից գնացող բողոքներով. Հերիքնազ Տիգրանյան
«Արձանագրությունը կոնվենցիայի մշտադիտարկումների արձանագրություններից մեկն է և կարգավորում է հարցեր, որոնք կոնվենցիայով բավարար չափով չեն կարգավովում»,-ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հատնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
Փոխնախարարը ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասի օրենքի նախագիծը:
Նա տեղեկացրեց, որ կոնվենցիան և արձանագրությունը ստորագրվել է 2007 թվականին, բայց 2010 թվականին վավերացվել է միայն կոնվենցիան:
Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ մշտադիտարկումն իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով կոմիտեն, որտեղ անկախ փորձագետներ են, որոնք էլ դիտարկում են անդամ պետությունների կողմից ներկայացվող զեկույցները, և դրանց հիման վրա աշխատում պետությունների հետ:
Փոխնախարարի խոսքով՝ կոմիտեն 6-ամսյա պարբերականությամբ առաջարկներ է ներկայացնում անդամ պետություններին, որոնք պետք է կատարվեն, կոմիտեի որոշումները վերջնական են, բողոքարկման ենթակա չեն և նրա կողմից քննված գործերը կարող են դիտարկվել նաև դատարաններում:
Նա նաև տեղեկացրեց, որ 1993 թվականին ընդունված օրենքը միայն 2021 թվականին է փոխվել և համապատասխանեցվել կոնվենցիայի չափանիշներին:
Ըստ Տաթևիկ Ստեփանյանի՝ ՄԱԿ-ի կոմիտեի հետ համագործակցությունը բարձրացնում է մարդու իրավունքների ոլորտում ՀՀ հեղինակությունը և կարող է ուժեղացնել ազգային պաշտպանության մեխանիզմենրը:
«Ունենք մտավախություն, որ կոմիտեն կլցոնվի Հայաստանից գնացող բողոքներով, հաշվի առնելով, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին օրենքի ընդունումից հետո որոշ դրույթներ դեռ տարժամկետված են»,-փոխնախարարին հարցրեց հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:
Փոխնախարարը հայտնեց, որ այն ևս մեկ գործիքակազմ է լավարկելու այն միջավայրը, որը պաշտպանում է հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանության միջավայրը:
Հանձնաժողովին ներկա 4 ՔՊ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին օրենքի նախագծին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան